Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Մի ժուչոկն ի՞նչ է, չեք կարողանում դնել

Մի ժուչոկն ի՞նչ է, չեք կարողանում դնել
25.05.2024 | 22:04

Էս փուլի գաղտնալսման փորձը (իսկ դրանք, ամենայն հավանականությամբ, եղել են մի քանիսը, չհաշված «քայլող ժուչոկները») արվել է այն հույսով, որ սենյակում միգուցե բռնության կազմակերպման կոչեր կարող էին հնչեցվել, ու հայտնի ուժային կառույցները, մինչև վաղվա հանրահավաքը, Բագրատ Սրբազանին և թիմի մի շարք կոնկրետ անդամների կձերբակալեին՝ դրանով փորձելով կոտրել շարժումը ու մարդկանց վախեցնել:

Նախ՝ պարզ տեխնոլոգիա է. ձերբակալեցիր առաջնորդին՝ 3 անգամ ավելի շատ մարդ է փողոց դուրս գալու:

Երկրորդ՝ ձերբակալելով այդ որակի ու լեգիտիմության Հոգևորականի, դու քո դեմ ես լարում Հայոց եկեղեցու ողջ համակարգը և հավատացյալ հանրույթին, որը ահռելի ռեսուրս է:

Մի ժուչոկն ի՞նչ է, չեք կարողանում դնել:

Տգիտության հաղթարշավ:

Իր միակ դաշնակիցը, կարծես, մնացել է Ալիևը: Եվ վստահ եղեք, եթե հասկացավ, որ չի կարողանալու պրոցեսների դեմն առնել, դիմելու է նրան, եթե արդեն չի դիմել:

Ի դեպ, ՀՀ տարբեր երկրներից գլոբալ ու ռեգիոնալ ազդեցության մի շարք ֆիգուրներ են այցելել.

Հայաստանը դարձել է ստվերային ռեգիոնալ քաղաքականության հանդիպման տեղի, որտեղ շատերը գալիս են մեր մասով իրենց փայերը ավելացնելու ու տեղում իրավիճակը հասկանալու համար:

Ալեն Ղևոնդյան

Դիտվել է՝ 2929

Մեկնաբանություններ